Фотография обложкиՊարզվում է՝ մեր հանրապետությունում դեռ կան մարդիկ, ովքեր թքած չունեն մերօրյա դառը իրականություն հանդիսացող մի շարք այլանդակությունների վրա: «Ֆեյսբուք» սոցցանցում գտնվող այս խմբում ազգայինը պահող, պաշտպանող մարդիկ են, ովքեր պատրաստ են թև ու թիկունք լինել մեր հայրենիքին, հակադարձել թշնամու ցանկացած ոտնձգության: Իրենց առաջ դրել են մի նպատակ, համախմբել հայությանն ու հայ ազգի բարեկամներին՝ միասին պայքարելու հակահայկական քարոզների, արշավների և այլ այլանդակությունների դեմ: Ցավալի է, երբ ինտերնետում որոնում ես Արմենիա և ականատեսն ես լինում մի ցավալի փաստի, ավելի շատ հանդիպում ես անտիարմենիա, քան Արմենիա, ինչը, մեղմ ասած, խայտառակություն է: Ուստի կխնդրեմ բոլորին միանալ մեր այս հայրենանվեր գործին, լինել ակտիվ, քանի որ մեր պայքարի հիմնական դաշտը կայքերում տեղ գտած հակահայկական նյութերի դեմ պայքարելն է: Մենք արդեն վերացրել ենք 350 հակահայկական վիդեո, «Յութուբից» վերացրել ենք ամենամեծ հակահայկական ալիքը, որն ուներ հինգ միլիոն դիտում, ադրբեջանական «Ֆան Գրուպ» խումբը, որն ուներ 40 հազար անդամ: Տասնյակ հակաթուրքական վիդեոներ ենք ստեղծել: «Ֆեյսբուքի» 40 անտիարմենիա խումբ ենք ջնջել: Ահռելի գործ ենք անում: Հիմա մեր խումբը մոտ 21 հազար անդամ ունի ու հաստատ շատանալու ենք:
Հիմնադիր ղեկավար` Գոռ Գևորգյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել