Tert.am-ը գրում է.

Ռումինիայում ողբերգություն է տեղի ունեցել, որի պատճառ է դարձել ինքնալուսանկարվելու հանդեպ սերը։ «Սելֆիի» սիրահար 18-ամյա աղջիկն այրվել է գեղեցիկ նկար ստանալու փորձի հետևանքով, գրում է segodnya.ua-ն։

Աղջիկն ընկերուհու հետ գնացել է երկաթուղային կայարան՝ գնացքի վրա բարձրանալու և անմիջապես այնտեղ լուսանկարվելու համար։ Գնացքի վրա աղջիկներից մեկը ոտքով պատահական դիպել է էլեկտրալարին։ Այն անմիջապես բռնկվել է՝ հոսանքահարելով նրանց։ Նրա 17-ամյա ընկերուհին ընկել է գնացքի վրայից։

Անցորդ տղամարդը շտապել է բարձրանալ գնացքի վրա՝ տուժածի այրվող հագուստը հանգցնելու համար, սակայն դա աղջկան չի փրկել. նա մահացել է հիվանդանոցում մարմնի ավելի քան 50% այրվածքներով։ Մյուս աղջիկը նույնպես հայտնվել է հիվանդանոցում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Selfie-obsessed teen Anna Ursu was frazzled to death after climbing on top of a train and being electrocuted by a live wire while trying to take a photo of herself

Selfie-obsessed teen Anna Ursu was frazzled to death after climbing on top of a train and being electrocuted by a live wire while trying to take a photo of herself

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել