Tert.am-ը գրում է.

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԲԿՏ) նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին եզրափակիչ ելույթով հանդես եկավ  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ համաժողովն իր նոր ձևակերպումներով առաջ կմղի բարձրագույն կրթության տեսլականը:

«Բոլոնիայի գործընթացը հաջողված համագործակցության արդյունք է, որը որոշիչ դեր է ունեցել և հնարավորություն ընձեռել տարբեր մշակութային ու կրթական աստիճան ունեցող երկրներին կրթական եվրոպական միջավայր ստեղծել, ինչպես նաև կրթական ծրագրերի փոխանակում, ուսանողների փոխշփում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ երկրների համագործակցությունը փոխադարձ վստահության հենքի վրա պետք է լինի, ինչն էլ խթան կհանդիսանա տնտեսական ու քաղաքական համագործակցության համար:

«Որակյալ կրթության հենքի վրա կարող են կառուցվել ժողովրդավարական արժեքներ ունեցող հասարակություններ»,- ասաց նա:

Վերջում վարչապետը չմոռացավ հյուրերին մաղթել հիշարժան օրեր ՀՀ-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել