Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը կանգնած է ՁԻԱՀ-ի աճող համաճարակի շեմին. հավանական է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում առնվազն երկու միլիոն մարդ կվարակվի ՄԻԱՎ-ով, գրում է The Independent-ը՝ վկայակոչելով երկրի ՁԻԱՀ-ի գծով առաջատար մասնագետի:

Ռուսաստանի ՁԻԱՀ-ի հարցերով պետական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոկրովսկին մեղադրել է Կրեմլին համաճարակի տարածման դեմ պայքարի անհաջողության համար և զգուշացրել, որ «ձեռնարկվող միջոցներն արդյունավետ չեն»:

Նա նշել է, որ Ռուսաստանում ՄԻԱՎ-ով վարակված ավելի քան 930.000 մարդ կա և որ նա սպասում է, որ թիվը 2016 թվականի սկզբին կհասնի 1 միլիոնի, իսկ չորս-հինգ տարվա ընթացքում կարող է կրկնապատկվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել