Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի շները կլքեն Ավստրալիան՝ փրկվելով «մահից»: Կենդանիներին մահաբեր ներարկում էր սպառնում՝ երկիր մուտք գործելու օրենքները խախտելու պատճառով: Այդ մասին ուրբաթ հայտնել է Ավստրալիայի գյուղատնտեսության նախարար Բարնաբի Ջոյսը, գրում է ria.ru-ն:

«Ես տեղեկություն ունեմ, որ Պիստոլը և Բուն (շները) պատրաստվում են Միացյալ Նահանգներ մեկնել մասնավոր ինքնաթիռով, դա լավագույն նորությունն է, որ ես ունեմ»,- հայտարարել է նախարարը:

Ջոյսի խոսքով՝ հետաքննություն է անցկացվում, թե ինչպես են շները հայտնվել Ավստրալիայում: «Պարոն Դեփը որոշել է շրջանցել մեր երկրի օրենքները»,- կարծում է նա: Դեփը պետք է պատասխանի կարանտինային ծառայությունների հարցերին, թե ինչպես է նրան հաջողվել շներին բերել երկիր:

Դերասանն անձնական ինքնաթիռով Ավստրալիա է ժամանել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի հինգերորդ մասի նկարահանումների համար: Երբ իշխանությունները տեղեկացել են, որ նա իր հետ է բերել իր երկու շներին՝ Պիստոլին և Բուին, Դեպը նախազգուշացում է ստացել, որ հարկավոր է 50 ժամվա ընթացքում շներին հետ ուղարկել ԱՄՆ, այլապես նրանց կքնեցնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել