Tert.am-ը գրում է.

Երևանում ընթացող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի (ՆԳ) և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումին Բելգիայի Վալոնիա-Բրյուսել դաշնության նախարարության ներկայացուցիչ Քեվին Գիյոմը հայտարարեց, թե իրենց ցանկությունն է՝ ձևավորել ավելի համապարփակ ու հանդուժող հասարակություն:  

Նա նկատեց, թե պետք է հաշվի առնել Բոլոնիայի գործընթացի շրջանակներում ուսանողների առջև ծառացած հիմնական մարտահրավերները, որոնցից առաջինը ֆինանսական խնդիրներն են:

«Ֆինանսական խնդիրներն անմիջական ազդեցությունն են ունենում ուսանողների և կրթական մակարդակի վրա»,-ասաց նա:

Քեվին Գիյոմը կարևորեց նաև միջազգայնացման գործընթացի ապահովումը՝ ընդգծելով, որ կան ուսանողներ, ովքեր չեն ցանկանում արտասահմանում շարունակել կրթությունը, ուստի պետք է քայլեր ձեռնարկել միջազգայնացման խթանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել