Tert.am-ը գրում է.

Ոստիկության լրատության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայիսի 2-ին Գորիսի  «Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ տարատեսակ վարկածներին և մեկնաբանություններին։ Գրառման մեջ ասվում է հետևյալը.

«Մայիսի 2-ին Գորիսի տարածքի «Սդղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ վերջին օրերին տարատեսակ վարկածներ, մեկնաբանություններ ու, այսպես ասած, վերլուծություններ են շրջանառվում, որոնք խեղաթյուրված են ներկայացնում դեպքի բացահայտմանն ուղղված՝ ոստիկանության մարմինների գործողությունները:

Բազմիցս ասել ու կրկնում ենք. չբացահայտվող հանցագործություններ չկան, և ոչ մի հանցագործ անպատիժ չի մնում: Սակայն հանցագործությունը բացահայտման իր ընթացքն ու տրամաբանությունն ունի, որը պահանջում է ժամանակ ու պրոֆեսիոնալ գործողություններ, իսկ դիլետանտական մեկնություններն ու գնահատականները տեղին չեն ու նաեւ որոշ դեպքերում խոչընդոտում են դրան:

Ոստիկանությունը հավատարիմ է հասարակության հետ և հանրային հսկողությամբ իր գործառույթներն իրականացնելու սկզբունքին, սակայն մերժում ու մերժելու է օրենքով սահմանված իր գործողություններին կամայականորեն միջամտելու և անվստահության մթնոլորտ ստեղծելու ցանկացած փորձ»:

Ոստիկանությունը հավաստիացնում է, որ վերոհիշյալ միջադեպի բոլոր հանգամանքներն ի հայտ բերելու գործողությունները շարունակվում են և հասարակությունը պատշաճ կիրազեկվի արդյունքների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել