1) Հանրության համախմբվածության բացառում։

2) Հանրության ըմբոստության բեկում կարճ ժամանակով (մեկ-երկու օր)՝ նրա ուշադրությունը բևեռելով հուզող որևէ խնդրի սաստկացման վրա։
3) Հնարավոր համախմբվածության շեմին մի նոր խնդրի հարուցում՝ ուշադրությունը շեղելով նախորդից։ 
4) Երկրորդ կետի թարմացված կրկնություն՝ այլ խնդիր հարուցելով։
5) Խնդիրների բազմության մեծացում՝ նույն սկզբունքով։
6) Պայքարի փորձի դեպքում ընդվզողների առնետավարի կալանում, քրեական տարրերի աշխուժացման ապահովում, զավթիչ պետության մասնակցությամբ ազգացունց որճագործության ապահովում, սահմանամերձ գոտում լարվածության տևական սրման ապահովում........
7) Պառակտվածության հասցնելու այս մակարդակով հասարակության մեջ գործող խստակարգի անպարտելիության մտայնության ներշնչում։

Խնդրի լուծման առաջարկ

Ամենամեղմ թվացող ապօրինության դեպքում իսկ ընդվզման հզոր ալիքի ձևավորում ամենամաքուր կազմակերպության շուրջ և բոլոր խնդիրների բարձրաձայնումով վարչակարգի վտարման աննահանջ տևական պահանջ։

Հ. Գ.
Միամտությանս ներողամտորեն վերաբերվեք՝ հիշելով լոռեցի լինելս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել