Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության պետդումայի պատգամավոր Դմիտրի Գորովցովն առաջարկում է երկրի քրեական օրենսգրքում նոր հոդված ավելացնել, ըստ որի՝ ՌԴ նախագահի արձակած հրամանները ոչ պատշաճ կամ բացառապես չկատարելու դեպքում չինովնիկները կտուգանվեն:

Ինչպես նշում է ria.ru-ն, ենթադրվում է, որ օրինախախտ չինովնիկների տուգանքի չափը կհասնի 3 մլն ռուբլու, սակայն չի բացառվում, որ նրանց պատժեն` 3 տարով զրկելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Աղբյուրը մանրամասնում է, որ տուգանքը կամ պատիժը կվերաբերի այն պաշտոնյաներին, ովքեր անմիջական պատասխանատվություն են կրում նախագահի արձակած հրամանների իրագործման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել