Հինգերորդ շարասյունը գործի է անցել: Հին և փորձված մեթոդ է. հակառակորդիդ բանակը և հասարակությունն ուզում ես թուլացնել, բարոյալքել, նրա մեջ եղած ծախու մասսային գործի դիր, թող պառակտեն բանակը, հասարակությունը, հեղինակություն վայելող հրամանատարներին իրար հետ թշնամացրու, բանակի հեղինակավոր ղեկավարին գցիր բանակի և հասարակության աչքից, մի խոսքով՝ բոլորին բոլորի դեմ հանիր: Մեծ թափով սկսել են ՊՆ Սեյրան Օհանյանի և նրա կնոջ հասցեին սևացնող շինծու նյութեր հրապարակել, անգամ ազռստանի թուրքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման և դիվերսիաների համար են Սեյրան Օհանյանին մեղավոր դարձնում, միտումնավոր լռում են այն մասին, որ Սեյրան Օհանյանի օրոք անհամեմատ քչացել են հանցագործությունները բանակում, խիստ կարգուկանոն է հաստատվել, չեն ասում, որ ներկայումս, եթե խոսվում է բացեիբաց բանակում եղած հանցագործությունների դեպքերի մասին, դա նրանից չէ, որ Սեյրան Օհանյանի օրոք հանցագործությունները շատացել են, այլ որովհետև նրա օրոք ինֆորմացիան է բացվել, և հասարակությունից գաղտնի չի պահվում այդ ամենը, այլ բացահայտ ասվում և դրա դեմ անողոք պայքար է տարվում: Ինչպես գիտենք՝ պատերազմի ժամանակ կանոնավոր բանակը համալրվում է պահեստազորով: Մարդիկ այստեղ էլ են իրենց կեղտոտ գործը կատարում: Պահեստազորի զգալի մասը, ինչպես գիտենք, 90 ականներին մարտնչած ազատամարտիկներն են, որոնք մեծ փորձ ունեն: Հինգերրորդ շարասյունը վաղուց է սկսել իրար դեմ տրամադրել տարբեր ջոկատների հրամանատարներին: Սկսել են ներկյաումս ավելի մեծ ուժով դա անել, ամեն ինչ անում են, որ Երկրապահին, Մանվել Գրիգորյանին և այլ ազատամարտիկների ու հրամանատարների իրար հետ թշնամացնեն, որ վաղը երեկվա մարտական ընկերները լինեն թշնամի, իրենց ֆինանսավորող տերերի դեմ չկարողանան միավորվել, համալրել բանակի շարքերը: Լկտիությունը հասել է նրան, որ մարդիկ, եթե իհարկե կարելի է մարդ անվանել նրանց, անցնում են բարոյականության սահմանները, սկսել են անձնական վիրավորանքների անցնել, վիրավորում են թե նախարարին, թե հրամանատարներին: Ոչ հարգելի հինգերրորդ շարասյուն, ձեր մարմնի որ մասն էլ ճղեք, չեք կարողանա սևացնել այն մարդկանց, որոնք ժողովրդի սերն ու հարգանքը արյամբ և անձնվիրաբար են ձեռք բերել, իզուր ժամանակ մի՛ ծախսեք՝ թուրքաբարո հոդվածներ և ծաղրանկարներ պատրաստելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել