Tert.am–ը գրում է.

Հայտնի է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում մրցելու են «Բարսելոնան» եւ «Յուվենտուսը»: Կատալոնական ակումբի կազմում ելույթ է ունենում Լուիս Սուարեսը, ով «Լիվերպուլում» խաղալու ընթացքում երկարատեւ որակազրկման է ենթարկվել Պատրիս Էվրայի հասցեին արված ռասիստական արտահայտության համար:

2014 թվականի աշխարհի առաջնության Ուրուգվայ – Իտալիա մրցավեճից հետո Սուարեսը 4 ամսով որակազրկվել է խաղի ժամանակ Ջորջիո Կյելինիի ուսը կծելու համար:

Այժմ հունիսի 6-ին այս ֆուտբոլիստները կրկին հանդիպելու են խաղադաշտում: Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի հերթական աշխատանքը նվիրված է այս թեմային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել