Tert.am–ը գրում է.

Իրաքում հումանիտար օգնության կարիք ունեցող բնակիչների թիվը 5 ամսում ավելացել է 3 մլն-ով և այժմ կազմում է ավելի քան 8.2 մլն:  ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում  հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի  հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:

«Հումանիտար օգնության կարիք ունեցող իրաքցիների թիվը հասել է 8.2 մլն-ի` 3 մլն-ով ավել, քան 5 ամիս առաջ», - ասել է  Ամոսը: Նրա խոսքով` այդ թվում ներառված են այն 2.8 մլն-ը, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, երբ 2014-ի հունվարին հակամարտություն սկսվեց Անբար նահանգում:

Ամոսի խոսքով` այսօրվա դրությամբ Իրաքի շուրջ 7 մլն բնակիչ, այսինքն՝ երկրի բնակչության 20 տոկոսը,  զուրկ է բուժծառայության հասանելիությունից և մաքուր խմելու ջրից:  Միևնույն ժամանակ 4.4 մլն իրաքցի պարենային պակասի դժվարություններ են ապրում, իսկ 1 մլն-ը զրկված է տանիքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել