Այսօր ինձ հրավիրել էին գրքի շնորհանդեսի... Պոեզիա: Եվ գրքի հեղինակը նույնպես ազատամարտիկ է: Ընդառաջեցի և ներկա գտնվեցի շատ կոկիկ, սիրուն երեկոյի, բանաստեղծություններ կարդացին, ռազմի դաշտից դեպքեր և դեմքեր հիշեցին: Սակայն այս հայտագրի ընթացքում մի անգամ Խաչի և քրիստոնեության հանդեպ ուղղված վիրավորական խոսքեր լսեցի, կուլ տվեցի... Երկրորդ անգամ էլ համբերեցի... Իսկ երրորդ անգամ չդիմացա, վզիս խաչը հանելով, կողքիս նստած ընկերներիս ասացի. «Ես Խաչին էլ եմ հավատում, զենքին էլ: Մնացեք բարով, էլ ես չեմ կարող դիմանալ, պետք է գնամ»: Թողեցի, դուրս եկա 
Հ.Գ. Սիրելիներս, ուզում եք աթեիստ, ուզում եք հեթանոս, ինչ կուզեք եղեք՝ ձեր գործն է, ձեր խիղճը և համոզմունքը: Սակայն երբ անարգեք իմ Քրիստոսին և հավատքը կամ Խաչը, ես չեմ հանդուրժի: ԴԺՎԱՐ Է՞ ՀԱՍԿԱՆԱԼԸ: 
Առավել ևս, երբ հրավիրում եք միջոցառումների, հաշվի առեք ներկաների հավատքը, առաջին հերթին՝ եթե հավատք կամ կրոն եք քարոզելու, այլոց հավատքը չվիրավորեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել