Tert.am-ը գրում է.

Ռոսարիոյի (Արգենտինա) հայ համայնքը  Cairo   հանրային կինոթատրոնի հետ միասին 3 շաբաթվա ընթացքում կինոցուցադրություն կկազմակերպի` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը: Կինոցուցադրությունը կսկսվի մայիսի 16-ին:

Ինչպես ներկայացնում է infonews.com-ը` Հայոց ցեղասպանության մասին պատմող 3 ֆիլմից առաջինը «Ճիչն» է, որը կցուցադրվի մայիսի 16-ին: Կինոդիտմանը կհետևի քննարկում հայ համայնքի ներկայացուցիչ Մարիանո Լուիս Տեր-Մկրտչյանի հետ:

Հաջորդ շաբաթ` մայիսի 23-ին, կցուցադրվի ռեժիսոր Արտո Փեհլիվանյանի` Անրի Վերնոյին նվիրված  V... como Verneuil ֆիլմը, որին կհաջորդի քննարկում ուրուգվայցի ռեժիսոր Ջեք Պողոսյանի հետ, ով Լատինական Ամերիկայում Հայկական ֆիլմադարանի հիմնադիրն է:

Հաջորդ շաբաթ` մայիսի 30-ին կցուցադրվի «Գիրագոս»  ֆիլմը` փրկված երեխայի պատմության մասին, որին կհետևի քննարկում ֆիլմի  ռեժիսոր Ֆլորենսիա Դեմիրճյանի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել