Tert.am-ը գրում է.

Հայաստանը շատ է կարևորում քաղաքական երկխոսության շարունակությունը եվրոպական կառույցների հետ, ինչի մասին մեկ անգամ չէ, որ նշվել է թե′ ՀՀ Նախագահի, թե′ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք որոշված է՝ Ռիգայի գագաթնաժողովին Հայաստանի կողմից մասնակցություն լինելու է ՀՀ Նախգահի՞ մակարդակով, թե՞ ոչ:

«Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսության շարունակությունը, սա է մեր  պաշտոնական դիրքորոշումը»,-ասաց նա և նշեց, որ մնացած հարցերի  պատասխանները  պատճաշ կերպով կներկայացնեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե ստորագրվելու՞ է որևէ փաստաթուղթ, նա ասաց, որ թեև շատ բանից է տեղյակ, սակայն պատշաճ չի համարում ամեն ինչ հրապարակել, և ինքը չէ այն պաշտոնյան, ով պետք է պաշտոնապես հայտարարի այդ մասին:

«Մե′նք էլ, եվրոպացինե′րն էլ գտնում ենք, որ մեր հարաբերությունները պետք է շարունակենք: Հայաստանի Հանրապետությունը շատ  է կարևորում քաղաքական երկխոսության շարունակությունը, մենք շահագրգռված ենք և նման շահագրգռվածություն տեսնում ենք եվրոպական  գործընկերների կողմից»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել