Միշտ համարել եմ, որ վարչախումբն ազգաբնակչության մեծամասնության ամենավատ կողմերի մարմնավորումն է, դրանց դրսևորումն ամբողջության մեջ: Բայց այսօր զարմանալի գաղափար անցավ մտքովս. իմ այդ պատկերացումն այնքան էլ ճշգրիտ չէ, և վարչախումբը միշտ չէ, որ համապատասխանում է այդ բնորոշմանը: Ժամանակի ընթացքում այն վերածվում է ինքնաբավ օրգանի և ժամանակ առ ժամանակ կարող է նույնիսկ ավելի առաջադիմական լինել, քան իրեն ծնած, սնած միջավայրը: Դրա վկայությունն այս օրերին Տ.Խզմալյանի, որը համարձակություն էր ունեցել ադրբեջանական կայքին ներկայացնել մեր իրականությունը, դեմ ակտիվ զանգվածի կազմակերպած գրոհն էր՝ սպառնալիքներով, բաներով... Այս առումով Ադրբեջանի վարչախումբը համապատասխանում է ստատուսի սկզբում վարչախմբին տրված բնորոշմանը, իսկ Հայաստանինը՝ ոչ այնքան: Կրտսեր Ալիևը չէր բավարարվի «հասարակական պարսավանքով», այլև կդիմեր ուժային մեթոդների՝ անհնազանդ հպատակին պատժելու նպատակով: Այստեղ բավարարվեցին միայն սպառնալիքներով և հայհոյանքներով, և կապ չունի՝ այն կազմակերպված էր վարչախմբի կողմից, թե՝ ոչ: Զարմանալի է, բայց փաստ՝ սրա վերաբերյալ կասեին հնում. չինմաչինցի իմաստուն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել