Tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի մասնակիցները մեծ նվեր են պատրաստել  աշխարհի բոլոր հայերի եւ իրենց երկրպագուների համար: Այս մասին հայտնում են Առաջին  ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վաղը` մայիսի 15-ին, հայաստանյան ժամանակով 17:00-ին (15:00 CET) “Genealogy” խումբը կներկայանա նոր երգով: «Genealogy» խմբի բոլոր անդամները կերգեն հայերեն` բոլոր հայերի միասնության, համախմբման, ուժի եւ հայկականության մասին:

Երգի պրեմիերան կկայանա «Genealogy» խմբի յութուբյան ալիքով:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 19-ին: Հայաստանը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել