Հետաքրքիր է, թե ինչ կասի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեք ամիս անց, երբ ստիպված լինի կատարել ռուսներին հանձնված ընկերության պատվերը և բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այսօր նա խոսում է, որ սակագնի բարձրացում չի լինի. «Պաշտոնապես հայտարարում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ որևէ վնաս, որն առաջացել է ռուսական ընկերությունում իրենց վատ մենեջմենթի, սխալ կառավարման արդյունքում, բնակիչը չի վճարելու» (hraparak.am): Ենթադրում եմ, այնուամենայնիվ, որ սակագնի բարձրացումը վատ մենեջմենթի հետ կապված վնասների հետ կապ չունի. սպասենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել