Կառավարությունը նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և ՀՀ համայնքների ղեկավարներին պարտավորեցրել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2014թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը 2014թ. իրականացրել և ամփոփել է 47 ստուգում և 1 ուսումնասիրություն: Արձանագրվել է, որ վերականգնման կամ վերաձևակերպման է ենթակա 1 մլրդ 331 մլն 100 հազար դրամի խախտման փաստ: Տեսչության աշխատանքի արդյունքում այդ գումարից վերականգնվել է ավելի քան 720 մլն 500 հազար դրամ և վերաձևակերպվել ավելի քան 20 մլն դրամ: Հանձնարարվել է պետական կառավարման մարմիններին ձեռնարկել թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ՝ դրանց մասին իրազեկելով կառավարությանը և ֆինանսների նախարարությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել