Աչքներս լույս, լույսի գինն է թանկանալու: Ի՞նչ է ստացվում՝ ժողովուրդը պետք է վճարի ուրիշի «կայֆերի» համա՞ր, որովհետև իրանք լավ չեն կառավարում ու թանկանոց նկարներ են սիրում: Երեկ Զախարյան Երվանդի խոսքերից հետո մեր համապատասխան մարմինները պարտադիր կերպով պետք է ծառայողական քննություն անցկացնեն ու պարզեն, թե ուր են կորում գումարները, և ՀԷՑ-ն ինչո՞ւ է այդքան գումարներ կուտակել: Հա, մեկ էլ տարվա վերջ թող իրենք իրենց միլիոնավոր դրամների պագևավճարներ չգրեն, ու դա այն դեպքում, երբ իրենք վատ են կառավարում այդ ոլորտը:

Խզմալյանի արածը դավաճանություն է: ՀԽ-ն եթե չի հեռացնելու Խզմալյանին իր շարքերից, ուրեմն կարելի է ՀԽ-ին համարել ապազգային կառույց, որը 30 արծաթով իր հոգին կարող է վաճառել սատանային: Քաղբանտարկյալ ու նման եզրույթները խնդրում եմ չօգտագործել ՀԽ անդամների մասի խոսելիս, դավաճանությունը դավաճանություն է յուրաքանչյուր պարագայում, ու երկու ֆիլմ նկարելը դա չի արդարացնում:

Խզմալյանի մասին շատ խոսեցին, բայց հանրային ուշադրությունը պետք է սևեռվի ՍԱՊԾ հերթական գործողությունների վրա: Ժողովուրդ, մենք լավ գիտենք, որ թուրքերը մեզ բարեկամ չեն, ու ինձ համար տարօրինակ է այն փաստը, որ թուրքերի բարեկամ ազերները մեզանից շուտ են փակում թռչնամթերքի մուտքը Թուրքիայից Ադրբեջան, քան մենք: Թուրքիայից Հայաստան թռչնամթերքի մուտքը պետք էր արգելել այն պահին, երբ թռչնագրիպի փոքրիկ կասկած կար, բայց չէ, «Կենդանիների համաշխարհային կազմակերպության» ասելուց հետո էլ մերոնք գործ չեն անում: Քիչ ա մնում ասեն. «Դե թռչնագրիպ ա էլի, ի՞նչ եք խառնվել իրար»: Հետաքրքիր է, որ գյուղնախարարությունը և առողջապահության նախարարությունը դեռ չեն անդրադարձել այս թեմային: Ժողովուրդ, մի քնեք, էս ամենը կարա լուրջ խնդիր դառնա մեզ համար, ու էս տնտեսական ծանր վիճակում մի հատ էլ թռչնագրիպն էր պակաս, և դա այն պատճառով, որ որոշ մարդիկ ուղղակի չեն ուզում աշխատեն: Դավաճանությունը մնում է դավաճանություն, կլինի դա հարցազրույցի տեսքով, թե անգործության՝ կապ չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել