Իսկ եթե հուզականը մի կողմ դնենք, Խզմալյանի հարցազրույցը լիովին տեղավորվում է Հայաստանի և ոչ միայն Հայաստանի վրա կիրառվող տեխնոլոգիաներում:

Ինչ է կատարվել: Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից հետո, երբ հայ ազգը մի պահ միավորվեց, շատ արագ պետք է ստուգվեր, արդյո՞ք տարիներով մշակված և փայփայած ցանցերն աշխատունակ են:

Այն, ինչ արվեց Խզմալյանի միջոցով քաղաքական տեխնոլոգիաների լեզվով, կոչվում է «զոնդաժ» և «ցանցի թեստավորում»:

Տվյալ պարագայում ստուգվեց, թե ինչպես է հայ հասարակությունն արձագանքում իր համար մերժվող (դեռ մերժվող) երևույթին, և ինչպես պետք է արձագանքի ինչ-որ ժամանակ չաշխատած ցանցը, որը պետք էր կամ պաշտպաներ Խզմալյանի արարքը, իսկ վատագույն սցենարի դեպքում սկսեր շեղել հոսքերն այլ ուղղություններով:

Ոչ մի լուրջ շարունակություն այս հարցազրույցը չի ունենալու, և միակ տուժողն այստեղ Խզմալյանն է, ով ուղղակի օգտագործվեց որպես փորձաճագար՝ հասարակության տրամադրությունները ճշտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել