Խզմալյանի հարցազրույցի պահով ասեմ. 
ա․ Ես համարում եմ, որ մենք պետք է ապրենք ազատ երկրում, և մարդ ազատ է հարցազրույց տալ, ում ուզում է։
բ․ Մյուսներն էլ ազատ են էդ մարդու մասին մտածել այն, ինչ համարում են հարկը։
Հիմա կոնկրետ բովանդակության մասին՝ առանց քննադատելու, զուտ տրամաբանելու պահով.
ա․ քաղաքական գործիչը պետք է հաշվի առնի, թե ում է հարցազրույց տալիս։ Օրինակ՝ ամերիկյան ընդդիմադիր Մաքքեյնը հարցազրույց չի տա Урюпинская правда об НЛО թերթին։ Հաքքին.ազ-ը դրա պես մի բան է․ դա ԶԼՄ չէ, մաքուր քարոզչական հարթակ։ Մի ուրիշ, մի քիչ մակարդակով լրատվական լիներ՝ բան չէի ասի։
բ․ Հաքքին.ազ-ին և ադրբեջանցիներին չի հետաքրքրում կոնկրետ Խզմալյանի կարծիքը, քանի որ իրենք չեն տարբերում Խզմալյանին Ծառուկյանից կամ Գալուստ Սահակյանից։ Իրենց մենակ պետք ա, որ Հայաստանին դեմ խոսի ինչ-որ մեկը։ 
գ․ Եթե Խզմալյանը խոսեր հայ֊ադրբեջանական հարաբերությունների մասին, հասկանալի կլիներ հարթակի ընտրությունը։ Բայց ո՞րն է իմաստը գնալ ադրբեջանական հարթակ և խոսել լրիվ հայաստանյան լսարանի համար։ Ես էդ ֆիշկեն չեմ ջոգել, կարող ա հասկացող կա՝ բացատրի՞։ Նենց չի, որ Հայաստանի ներսում ինքը տեղեկատվություն տարածելու խնդիր ունեցել ա։

Նենց որ, կարծում եմ, սխալ քայլ է արել։

Հ.Գ. Խնդրում եմ կեղտոտ սպիտակեղենը դուրս չհանելու վերաբերյալ այս կամ այն կողմի մեկնաբանություններ չանել։ Ես անձամբ համարում եմ, որ լռել, մենակ թե թուրքը չուրախանա, շատ սխալ է։ Բայց մունաթն ինքնանպատակ էլ չպետք է լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել