Հապա մի այս դեմքին նայեք... Ազնվություն է ճառագում ասես։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն է, ով այնքան ազնիվ է, որ էթիկայի հանձնաժողովին ներկայացրած իր հաշվետվությունում մենակ բանկային հաշիվերի վրա պահվող դրամական միջոցներում նշել է 14 միլիոն դրամ և 387 հազար դոլար... Չեմ ասում անշարժ գույքի, չեմ ասում կնոջ հաշվին եղած փողերի, չեմ ասում փոխառության կարգով տրված գումարնները, էլ չեմ ասում, որ ընդամենը 4 տարի առաջ այս ազնվագույն կերպարի բանկային հաշվի վրա 90.000 դոլար էր։

Տեսնո՞ւմ եք, իսկ դուք ասում եք՝ ոչ մի առաջընթաց չկա կոռուպցիայի դեմ պայքարում։ Կարող էր, չէ՞, թաքցնել, որ ինքը, ունենալով ամսական 1000 դոլարի կարգի աշխատավարձ, ինքը միայն իրեն հայտնի եղանակներով այնքան գումար է կուտակել, որ պետք է ողջ կյանքում էդքան աշխատավարձ ստանար ու կոպեկ չծախսեր դրանից, բայց մարդն ազնվորեն ներկայացրել ա։ Առաջընթացն ակնառու է։

Իսկ եթե լուրջ, մեր չինովնիկների նագլիությունն արդեն ո՛չ չափ է ճանաչում, ո՛չ էլ սահման և այն աստիճան են հղփացել, որ թքած էլ ունեն, որ յուրաքանչյուր ողջամիտ մարդու մոտ հարց կծագի, թե այդ ինչ գործունեության շնորհիվ է բարձաստիճան պետպաշտոնյան մենակ բանկային հաշվի վրա կես միլիոն դոլար կուտակում, եթե երկրում նվազագույն աշխատավարձը հարյուր դոլարի կարգի է, իսկ բնակչության 40 տոկոսը ծայրաստիճան աղքաատության մեջ է ապրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել