Ինչ շահեց ադրբեջանական կողմը Մոսկվայի ռազմական շքերթի լուսանկարից հայկական դրոշը համակարգչային ծրագրով հեռացնելուց...
Ըստ էության, ոչինչ, միայն Ադրբեջանի ՊՆ-ում ժամանակավոր հաճույք ապրեցին՝ երևի թե հույս ունենալով, թե ՊՆ կայքի հայ հետևողներ չկան: Բայց դրա հետևանքով 
ա. սոցցանցային տիրույթում ադրբեջանական կողմը խայտառակ եղավ, քանի որ նման քայլի գնացողը ոչ թե սովորական ադրբեջանցի օգտատեր էր, այլ երկրի ռազմական գերատեսչությունը։
բ. Աղմուկը հասավ միջազգային լրատվամիջոցներին, BBC, Eurasianet անդրադարձան թեմային, և Ադրբեջանի հակահայ քարոզչության ու հայատյացության մասին խոսեցին ոչ միայն հայերը, ինչը Եվրոպական խաղերի նախաշեմին Ադրբեջանի շահերից չէր բխում:
գ. Նույն Ադրբեջանում այս քայլը միանշանակ չընդունվեց, եղան նաև քննադատողներ, օրինակ՝ ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
դ Հետաքրքիր է, որ որոշ ադրբեջանական մեդիա ռեսուրսներ, օրինակ՝ Minval.az կայքը, ավելի վաղ հրապարակել էր նույն լուսանկարը, սակայն հայկական դրոշով, առանց համակարգչային միջամտության: Փաստորեն, սա վկայում է առնվազն չհամակարգված աշխատանքի մասին, եթե փոփոխում էին, գոնե պետք է փոփոխեին այնպիսի լուսանկար, որը մինչ այդ չէր հրապարակվել կամ էլ կանխեին հրապարակումը մամուլում: 
ե. Եվ վերջապես հայկական սոցցանցային տիրույթը մի քանի օր շարունակ հումորային պահեր պարգևեց նույն լուսանկարի պատասխան մեմերի ստեղծմամբ ու տարածմամբ։ 
Այնպես որ, սպասում ենք Ադրբեջանի ՊՆ-ի (և ոչ միայն) նորանոր քաջագործությունների։ 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել