Սիրիայի օրինական կառավարության կողմից իրականացվող ակտիվ քարոզչության մեջ կարևոր տեղ է գրավում նաև հակաթուրքական բնույթի տեղեկատվական հոսքերի և նյութերի տարածումը: 

Ընդ որում՝ որպես դրանց սփռման կարևոր խողովակներ են դիտարկվում ոչ միայն սիրիական, լիբանանյան, իրանական կամ ռուսական հարթակները, այլ նաև հենց թուրքական ալևիների կողմից հատկապես սոցցանցերում ստեղծված զանազան էջեր: 

Այս առումով սիրիական քարոզչությունը մի կողմից ընդգծում է անկախ դավանական պատկանելությունից համասիրիական միասնության և համախմբման կարևորությունը, իսկ մյուսից՝ թեև շատ դեպքերում ոչ հստակ և կանոնակարգված, բայց այսուհանդերձ հատուկ շեշտադրում կատարում առնվազն քարոզչական ոլորտում համաալևիական բնույթի հակաթուրքական միասնական ճակատի ձևավորման անհրաժեշտության վրա, ինչին արդեն իսկ իրենց մասնակցությունն են բերում նաև Թուրքիայի ալևիները: 

Լուսանկարում՝ թուրքական ալևիների կողմից տարածվող վերջին սիրիամետ ծաղրանկարներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել