Ուզում եմ մի փոքր անդրադառնալ «Ամենախելացին» հեռուստախաղի տոնական թողարկմանը: Եթերից հետո ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ով լրագրողի վրա ատամ ուներ, անհամբեր սպասում էր այդ եթերին, որպեսզի ֆեյսբուքում իր ողջ թույնը թափի այդ լրագրողի վրա: Հարգելի՛ հեռուստադիտողներ, ասում եմ որպես «Ամենախելացին» խաղի գլխավոր խմբագիր և «Ի՞նչ, Որտե՞ղ, Երբ» խաղի վարող՝ այս երկու հեռուստանախագծերում ի սկզբանե մասնակցում են միայն խելացի մարդիկ: Այդ խաղերի բոլոր մասնակիցները, անկախ իրենց տարիքից, սոցիալական կարգավիճակից և մասնագիտությունից, այս երկրի ինտելեկտուալ սերուցքն են: Նրանք բոլորն էլ ինձանից և ձեզանից խելացի են և գիտուն: Իսկ որպեսզի հարցը վերջնականապես լուծում ստանա, ես հրավիրում եմ բոլոր քննադատներին մասնակցելու «Ամենախելացին» և (կամ) «Ի՞նչ, Որտե՞ղ, Երբ» խաղերին մասնակցելու: Եթե ձեզ մոտ ավելի լավ կստացվի, քան մեր մասնակիցների մոտ, ես պատրաստ եմ բոլոր հարթակներում ներողություն խնդրել քննադատներից: 
Հակառակ պարագայում ձեր գրառումները դիտվում են որպես շարքային «աբիժնիկություն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել