Ինձ մեղադրում են, որ ես չեմ քննադատում Լևոնին նույն ձև, ոնց որ Սերժին: Հարգելի՛ իշխանական դաշտի ներկայացուցիչներ, դուք հաստատ չեք կարող այդքան քննադատել Սերժին, որքան ես՝ Լևոնին:
Քննադատում եմ, որ ինքը ու Վազգենը Սերժին ու Ռոբին բերեցին ստեղ (չնայած այս մեկի համար հրապարակային ներողություն ա խնդրել)։
Քննադատում եմ, որ 1997թ. չօգտվեց ՀՀ Սահմանադրությունով իրեն վերապահված իրավունքներից ու հրաժարական տվեց։
Քննադատում եմ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո, իրա մտքով անգամ չանցավ վերադառնալ քաղաքականություն։
Քննադատում եմ, որ 2008թ. փետրվարի 26-ին հեղափոխության կոչ չարեց, այլ ասաց` սա երգի ու պարի հեղափոխություն է:
Քննադատում եմ, որ 2008թ. մարտի 1-ին թույլ չտվեց, որ ժողովուրդը գա իրա տան մոտ։
Քննադատում եմ, որ 2008թ. մարտի 1-ին մեզ ուղարկեց տներով։
Քննադատում եմ, որ 2011թ. մայիսին, երբ Կոնգրեսի մոտ երկրորդ շնչառություն էր բացվել, սուր գործողություների չգնաց, այլ գնաց քաղբանտարկյալների ազատման ու երկխոսության ճանապարհով։
Քննադատում եմ, որ մինչև հիմա իրա մեջ դեռ հույս կա, որ սրանց մեջ կարող ա խիղճ կամ գոնե ամոթ արթնանա։
Քննադատում եմ, մինչ օրս ... շատ ու շատ տարբեր բաներում, բայց բոլոր մեղադրանքներս մի հատ հակափաստարկ ունեն, քանզի գիտակցում եմ, որ այս ամենը ինքը արել ա միայն արյունահեղությունից խուսափելու համար։

Հ.Գ. Այնուամենայնիվ, հստակ գիտեմ, որ դեռ կլինի Հայստանում փետրվարի 26-ի կամ մարտի 1-ի նման օր, բայց այդ ժամանակ ոչ մի առաջնորդ, անկախ իրա անուն-ազգանունից, ինձ այլևս տուն չի կարողանալու ուղարկի։

Նավակ Ճոճողը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել