Ադրբեջանական մամուլն ահազանգում է. Հայաստանի տաղավարն արժանացել է Վենետիկի 56-րդ բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի, այս հաղթանակին կարող է հետևել Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Genealogy խմբի առաջին հորիզոնականը երգի այս մրցույթում, քանի որ, ըստ ադրբեջանական Haqqin.az կայքի, երկու դեպքում էլ շեշտված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գաղափարը: 
Եթե ադրբեջանական կողմի հրապարակումից դուրս բերենք համայն աշխարհին, մասնավորապես՝ Իտալիային հայերին հաղթանակներ շնորհելու և նախապատվություն տալու համար հղված ամոթանքները, ապա կմնա զգուշավորությունն ու սեփական լսարանին նախապատրաստելը, որ Իտալիան բարձր միավորներ է տալու Genealogy-ին, սպասելի է նաև խմբի հաղթանակը միջազգային մրցույթում:
Այնուհանդերձ, չենք կարող չհամաձայնվել այն մտքի հետ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված արշավը վերջին գործոնը չեն լինի հավանական հաղթանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել