Ներոն կայսրն ապիկար պետական գործիչ էր, անտաղանդ բանաստեղծ, թույլ տղամարդ, երբ երգում էր, բոլորը զզվանք էին ապրում: Նա ասպարեզից հեռացրել էր բոլոր ընդդիմախոսներին և իրեն շրջապատել էր կեղծավոր մարդկանցով, ովքեր աստվածացնում էին նրա փառքը, հուզվում նրա բանաստեղծական գլուխգործոցների ներքո և այլն: 

Ի վերջո, կայսրն անփառունակ վախճան ունեցավ և հենց այդ շրջապատի անմիջական մասնակցությամբ: (Գրառման համար առավելապես հիմք է հանդիսացել Հ. Սենկեվիչի գեղարվեստականացված Ներոնի կերպարը): 

Մի՞թե ընդդիմադիր գործիչները դպրոցական տարիներին չեն կարդացել այս գիրքը, որն առաջին հայացքից է դպրոցական, ինչպես Չիպոլինոն, Մաուգլին, Գուլիվերը և այլն: 

Մի՞թե չեն հասկանում, որ ժամանակին վանելով բոլոր քննադատներին՝ իրենց շրջապատել են կեղծ փարիսեցիներով, որոնք չեն դադարում գոռալ՝ հերո՜ս, հերո՜ս, դու մեր փրկի՜չ: Այս ամենի արդյունքում գործիչները կորցնում են զգոնությունը, արագ մանիպուլյացվում են և դառնում հեշտ կառավարելի ու, որպես կանոն, դեպի հաղթանակը մեկ քայլ մոտենալու փոխարեն տաս քայլ հեռանում են և դրա մասին գլխի էլ չեն ընկնում, քանի որ ականջների մեջ չի դադարում զնգզնգալ «հերո՜ս» արտահայտությունը:
Իսկ հանուն ընդհանուր գաղափարի քննադատները, միգուցե նաև ճիշտ ուղղություն տվողները դավաճան են, վաճառված, վախկոտ, ԿԳԲ-ի ստրուկ և այսպես շարունակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել