Էս ինչ հայրենասեր հայեր են, էէէ...

Պարգև սրբազանն իր խոսքն ասաց, ու շատերը դրանից վիրավորվեցին, կամ էլ թեմա էր, սկսեցին խոսել: Պարգև սրբազանը հոգևոր առաջնորդ է, ի՞նչ էիք ուզում, որ նա խրախուսեր այլադավանությո՞ւնը, թե՞ ասեր՝ գնացեք, աթեիստ դարձեք: Իրենից խորը մտածող չլինեք, դրանով նա փորձում էր հայերին համախմբել: Ամեն ինչ այնքան միանշանակ չի, որքան դուք եք պատկերացնում:

Երեկ Երկրապահի օրն էր: Երկրապահը հոգեվիճակ է, ու ամեն հայ դա իր սրտում զգում է: Այդ մարդիկ իրենց երկիրն են պահել ու իրենց արյունն են տվել մեր հողին: Հիմա թե՛ երիտասարդներս, թե՛ պատանիները, նրանց հետ շփվելով, հասկանում ենք՝ ինչպիսի պայքարի գնով է մեզ տրվել հաղթանակը, և որքան արյուն է թափվել Արցախ աշխարհի համար:

ԱՄՆ-ում դեռ շարունակվում են Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող միջոցառումները: Սա շատ հատկանշական երևույթ է, որ աշխարհը ոչ թե ապրիլի 24-ին իր միջոցառումներն արեց, այլ բաշխեց տարվա մեջ, և հերթով հիշում ու հարգում են հայոց անմեղ զոհերին:

ԲՀԿ-ի ներքին կրիմինալ գործողությունները ոչ մի ձև չպետք է քաղաքականացվեն: Թող իրենք իրենց հարցերը լուծեն: Այնտեղ արդեն պղտոր ջրում ձուկ բռնողներ կան, ու բռնողը բռնել է իր ձուկը, անիմաստ մի՛ թաթախվեք այդ խաղերի մեջ: Վաղը իրենք իրար հետ են էլի լինելու, իսկ կողքից խառնվողն ամենամեծ մեղավորը կդառնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել