Ինտերնետային Мatch.com կայքէջի մեկնաբան Լաուրա Շեֆերը, գիտական վերջին ձեռքբերումները հաշվի առնելով, 5 պարզ կանոն է սահմանել` օգնելու տղամարդուն` կնոջն ավելի խորը հասկանալու համար.

1. Ուշադրություն դարձրեք մանրամասներին: Կանայք հակված են նկատելու փոքր թվացող ժեստերը. այսպես է նրա ուղեղը կառուցված:

2. Նշումներ արեք, որպեսզի հիշեք, թե ինչ է պատմում ձեզ կինը: Փաստն այն է, որ կանայք հիշում են մանրամասները, այն դեպքում, երբ երիտասարդները դիտարկում են ողջ պատկերը:

3. Հանգիստ եղեք բոլոր իրավիճակներում: Կանայք գնահատում են դա, քանի որ իրենք ավելի հակված են ագրեսիվ իմպուլսների: Փենսիլվանիայի համալսարանի հետազոտողները, ճակատային բլթի կեղևը չափելով, նշեցին, որ ուղեղի այդ հատվածը հսկում է զգացմունքների կարգավորումը: Պարզվում է` աղջիկները ավելի լավ են հանդուրժում կոպտությունը:

4. Գրեք բանաստեղծություններ: Կամ էլ ծայրահեղ դեպքում` էլեկտրոնային սիրային հաղորդագրություններ ուղարկեք: Կալիֆորնիայի համալսարանից Լարի Քեհիլի կարծիքով` կանացի ուղեղը տեքստի նկատմամբ ավելի ընկալունակ է, քան տղամարդու ուղեղը: Հարցի էությունն այն է, որ կանացի ուղեղի կեղևում նեյրոններն ավելի խիտ են, իսկ կեղևը պատասխանատու է լեզուների և հասկացությունների ընկալման համար:

5. Դարձեք նրա սերոտոնինը, այլ խոսքով` երջանկության հորմոնը: Օգնեք նրան շտկելու իր թերությունները: Խոսեք նրա հետ, նրան հանգիստ մերսեք…
Նրան երջանկացրեք …

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել