Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը ճակատագրական էր հայերիս համար։ Ռազմաճակատի տարբեր հատվածներում կռվող 600 հազար մեր հայրենակիցները Խորհրդային Հայաստանից, ԽՍՀՄ այլ հանրապետություններից և սփյուռքից շատ լավ գիտակցում էին, որ մեզ միմիայն հաղթանակ է պետք, որ պարտության դեպքում Գերմանիայի դաշնակից Թուրքիան կշարունակի 1915թ. ծրագրած հայերի ցեղասպանությունը։ Փառք ու պատիվ նրանց, որ անձնուրացաբար պայքարում էին իրենց մի կտոր հայրենիքի ու հային ապրեցնելու համար։ 
Այսօր Հայրենականի մասնակիցները մեր կողքին շատ քիչ են մնացել՝ մոտ 1100 վետերան։ Մենք ամեն օր մեր երախտիքը, ուշադրությունն ու աջակցությունը պետք է ցուցաբերենք հանուն Հայաստանի ապագայի իրենց կյանքը նվիրաբերած մարդկանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել