Շուշիի ազատագրման օրը հիրավի պատմական իրադարձրություն էր մեզ համար, ես կարծում եմ, որ այդ օրերին հայ ժողովրդի մեջ արթնացել էր հայ ռազմիկի գենը, որը դեռևս Տիգրան Մեծի գահակալումից շատ առաջ ասպատակում էր ողջ Մերձավոր Արևելքը, և որից դողում էին նույնիսկ եգիպտացի փարավոնները: 1992թ-ի այս օրը 8 տարեկան երեխա էի, բայց հիշում եմ, քանի որ հեռուստացույցով ինչ-որ բան հայտարարեցին, և բոլորը ոտքի կանգնեցին ու ծափահարեցին, հետո ինձ ասացին, որ մերոնք ազատագրել են հայոց Շուշին: Ռազմական տեսակետից Շուշիի օպերացիայի կազմակերպիչները հայտնի են, և նորից հիշատակել նրանց պետք չէ, բայց հատկապես վերջին օրերի ծավալված իրադարձությունների ֆոնին կուզենայի խոսել Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի մասին, նա ոչ միայն այդ ծանր օրերին իր ժողովրդի հետ էր և այդպես էլ չհեռացավ շրջապատման մեջ գտնվող Գանձասարից, այլև հսկայական բարոյական աջակցություն բերեց հայոց զորքին՝ զուտ իր ներկայությամբ ու աղոթքներով: Պարգև սրբազանը հերոս է, և եթե նույնիսկ նա ասի մի բան, որի հետ ես համաձայն չեմ լինի, միևնույնն է՝ ինձ բարոյական իրավունք չեմ վերապահի քննադատել մեր սիրելի հոգևորականին: Շնորհավոր Շուշիի ազատագրման օր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել