Այն, ինչ արվել է 90-ականների սկզբին, արվել է ինքնաբուխ, կամավոր։ Այլ կերպ չէր կարող լինել, քանի որ հայրենքը պաշտպանելը, երկիրը պահելը պարտադրանք չէ։ Երկրապահներն արեցին ավելին, քան կարող էին, արեցին անհնարինը։ Ուժ, հավատ, վստահություն ներշնչեցին բոլորիս։

Նրանք ապացուցեցին, որ հզորությունը միայն թվաքանակով ու սպառազինությամբ չի պայմանավորված։ Հզորությունն ու հաղթանակը միասնաբար, մինչև վերջ, հավատով, հանուն սեփական արդարության պայքարողի կողմից են։ Մեր տղաներն արեցին դա։ Կեցցեն նրանք։ Նրանք կերտեցին հաղթանակ, որը մեզ շատ էր պետք։ Նրանք էին, որ գրեցին մեր պատմության ամենափառավոր էջերից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել