Բոինգ 737-800-ը 40 մետր երկարություն ունեցող ինքնաթիռ է, որն ավելի քան 150 նստատեղ ունի, և որը կարող է առավելագույնը մինչև 70 տոննա քաշ ունենալ։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ թռչունը բախվում է այս հսկա թռչող մեքենայի քթին. ինչպես երևում է՝ դրա վրա հսկայական փոսի տեսքով հետք է առաջանում։

Համենայն դեպս, հենց սա պատահեց թուրքական ավիաուղիների TK2004 չվերթի ինքնաթիռի հետ, որը Ստամբուլից Նևսեհիր էր ուղևորվում երեքշաբթի օրը։ Ինքաթիռը թռչնի էր բախվել վայրէջքի ժամանակ, ինչի արդյունքում դրա քթի հատվածը բառացիորեն ջախջախվել էր։ Օդաչուին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել, և 125 ուղևորներից ոչ ոք չի վնասվել։

Վնասված ինքնաթիռի լուսանկարներն առաջինը հրապարակեց Flight-Report-ի թվիթերյան էջը։ Վնասվածքները չափազանց լուրջ տեսք ունեն՝ հաշվի առնելով այն փաստը, որ այն բախվել է փետրավոր արարածի։

Ինչևէ, թուրքական ավիաուղիների խոսնակը նշել է, որ այս տեսակ վնասվածքներն անսովոր չեն այսպիսի պատահարների համար, քանի որ ինքնաթիռների քթի հատվածը բավականին փափուկ է։ Այն հատուկ կառուցվում է ավելի փափուկ նյութերից՝ այս տեսակ հարվածների ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ Այդ իսկ պատճառով այսպիսի դեֆորմացիաները բնական են։

Թռչունների ամենավտանգավոր բախումներն ինքնաթիռներին կարող են լինել դրա շարժիչի հատվածում, մնացած մասերին, օրինակ՝ քթին կամ թևերին բախումը վտանգավոր չէ։

Թվիթերի շատ օգտատերեր չեն համոզվել, որ ինքնաթիռին թռչուն է բախվել, ոմանք սարկազմով գրում են, թե դա թռչող ավանակ է եղել, մյուսներն  էլ՝ թռչող դինոզավր։
Ինչևէ, ինքնաթիռների ու թռչունների բախումները կարող են ավելի վտանգավոր լինել։ 2009թ-ին  Ամերիկյան ավիաուղիների 1549 թռիչքը հարկադիր վայրէջք կատարեց Հուդսոն Ռիվերում այն բանից հետո, երբ սագերի երամը բախվեց ինքնաթիռի ռեակտիվ շարժիչներին։ Օդաչուն կարողացավ բարեհաջող վայրէջք կատարել՝ խուսափելով զոհերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել