Ես արմատապես դեմ եմ Պարգև արքեպիսկոպոսի արտահայտած մտքին, բայց դա չի նշանակում, որ պետք է մոռանամ, որ նա այն մարդն է, ով արցախահայությանը չլքեց պատերազմի դժնդակ տարիներին և նրան ամենամեծ ոգի տվողներից է եղել: Միշտ ասել եմ, որ ինձ համար հայը մնում է հայ՝ անկախ նրա կրոնական պատկանելությունից, եթե նրա գաղափարախոսության մեջ ապազգայուն երանգ չկա: Համշենի հայերը մեծամասամբ մուսուլման են, և ոչ ոք չի կարող հիմնավոր ասել, որ նրանք հայ չեն: Ժամանակն է, որ որոշ շրջանակներում աչքերը լայն բացեն և ընդունեն, որ միջնադարում էր, որ միայն առաքելական եկեղեցու հետևորդներն են համարվել հայ. նման մոտեցման հետևանքով է, որ հարյուր հազարավոր հայեր եվրոպական երկրներում կաթոլիկ դառնալուց հետո օտարվեցին մեզանից և ձուլվեցին: Մի խոսքով, ես Պարգև արքեպիսկոպոսի հետ համաձայն չեմ, բայց չպետք է մոռանալ նրա անցած ուղին և մի արտահայտություն անելու համար գամել նրան անարգանքի վիրտուալ սյունին: Հ.Գ. Ինչպես անցյալ ամիս, երբ Գյումրիում Միքայել արքեպիսկոպոսը կոպիտ էր արտահայտվել եկեղեցին փակողների հասցեին, ակնթարթորեն մոռացան, որ այդ նույն մարդն էր Գյումրիում եղբայրասպան բախման կանխողը: Եկեք չնմանվենք գայլերի ոհմակի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել