taraz

A1plus.am-ը գրում է.

Ուսանողուհի Էլեն Մարգարյանին ընտրել էին Հանրապետության հրապարակում ազգային տարազներ ներկայացնելու համար։ Ավանդական զգեստը հագին՝ Էլենն անցորդներին մոտ տասն օր առաջարկել է լուսանկարվել իր հետ։

«Ինձ ամենից շատ դուր եկավ Արցախի տարազը։ Այն լրիվ կարմիր էր, ոչ մի ասեղնագործություն չկար։ Եվ հայկական այդ վզնոցները, զարդերը շատ են ինձ դուր գալիս, շատ գեղեցիկ են»,-ասում է նա։

Ակցիայի նախաձեռնողը Հայ օգնության ֆոնդի «Այո» ծրագիրն էր՝ «Մարաշլեան» ֆոտոստուդիայի աջակցությամբ։ Տարազները «Տերյան» մշակութային կենտրոնն էր տրամադրել։ Տեղացի ու օտարազգի մարդկանց հետ լուսանկարումն առանց հետաքրքիր ու զավեշտալի միջադեպերի չի անցել.Տարազով աղջկան մի իրանցի ամուսնության առաջարկ է արել ։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել