ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն օրենքի նախագծի քննարկման ժամանակ գուցե և տեղին դիտողություններ ու առաջարկություններ է արել, մանրամասնություններին տեղյակ չեմ: Գուցե…Սակայն, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի շատ հարգալից, կոռեկտ պատասխաններին ընտրակեղծարարության նախահայր և 90-ականներին այդ «արժեհամակարգը» ներդնող Գ.Ջհանգիրյանը բնականաբար իրեն պահել է ՀԱԿ-ի ԲՏՌ-ների մակարդակին. անելով բուլվարային ոճի արտահայտություններ` «Ես ամուսնացած եմ, ինձ գովալու կարիք չկա, մարդի եմ գնացել…», «Հանձնվեք, հաճույք ստացեք, Մանուկյան»:
Հալալ է Մանուկյանի համբերությանն ու դաստիարակությանը, որ չի ՀԱԿազդել ՀԱԿիստին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել