1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը: Եվ հենց Պապովը մայիսի 7-ին ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կռոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը դարձավ Ռուսաստանում և այնուհետև Սովետական միությունում «Ռադիոյի օր»։ 

Առաջին անգամ Ռադիոյի օրը տոնական նշվեց ԽՍՀՄ-ում 1925 թվականին, իսկ 1945 թվականից այն նշվում է ամեն տարի: «Ռադիոյի օրը» մայիսի 7-ին ամեն տարի նշում են ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները, դասախոսները… Նրանք կազմակերպում են տարբեր տոնական համերգներ՝ նվիրված «Ռադիոյի օրվան»: Շատ տարիներ են անցել և, ապրելով զարգացած և զարգացող դարում, թվում է, թե այլևս ռադիոյի կարիք չի լինելու, սակայն մինչև օրս էլ այն ունի իր ունկնդիրը, այն լսում են թե՛ մեծերը և թե՛ փոքրերը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել