Փաստորեն խոպանչիների մասին օրենքն էդքան էլ վատը չէր, ուղղակի սխալ էր սկզբում մատուցվել:
Ինձ թվում է՝ բոլորն էլ կողմ կլինեն, որ այլ պետության բյուջե գումար գնալու փոխարեն այդ գումարները մտնեն ՀՀ բյուջե, բայց որքանո՞վ կաշխատի այդ օրենքը, որ մարդիկ մեկնեն արտագնա աշխատանքի ՀՀ-ում բացված կազմակերպությունների միջոցով։

Այստեղ էլ հարց է առաջանում. ի՞նչ երաշխիք կա, որ Հայաստանում բացվող շինարարական այդ կազմակերպությունները նույն ՌԴ-ում շինարարական տենդերներ կշահեն, ի՞նչ տենդերներ կշահեն (ի՞նչ տևողությամբ, ինչպիսի՞ պայմաններով...), որ մարդիկ նորից չգնան խոպան, ինչպես նախկինում՝ մուծելով հարկերն ի օգուտ ՌԴ բյուջեի:

Հ.Գ. ՌԴ-ում մեծ փորձ ունեցող, մշտապես խոշոր տենդերներ շահող կազմակերպություններից Tashir Group-ն է, որի դեպքում այդ ռիսկերը նվազում են, և օրենքը կաշխատի ի շահ ՀՀ-ի, նման այլ կազմակերպություններ ես չգիտեմ, միգուցե կան, չգիտեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել