Շվեդական STHLM Panda խումբը վերելակում կանանց նկատմամբ վերբալ և ֆիզիկական բռնություն տեսարաններ բեմականացրեց և թաքնված տեսախցիկով ֆիքսեց այդ ամենին ականատես մարդկանց ռեակցիաները։ Վեճին խառնվել փորձեց 53 մարդուց միայն մեկը։

Տեսանյութում պարզ երևում է, որ տասնյակ մարդիկ ուղղակի ձևացնում են, թե չեն նկատում՝ ինչպես են 2 աղջկա սպառնում, սեղմում պատին, բռնում պարանոցից և հայհոյում։ Եվ 53 հոգուց միայն մեկը սպառնաց ոստիկանություն կանչել։ Մնացածը դուրս էին գալիս վերելակից՝ ոչինչ չասելով, իսկ ներկաներից մեկը նույնիսկ խնդրեց «դա չանել իր ներկայությամբ»։

Ֆիլմի հեղինակ Կոնրադ Իդհագեն պատմում է, որ ավելի ուշ զրուցել է տեսանյութում առկա բոլոր մարդկանց հետ։ Նրանցից շատերը խոստովանել են, որ ամաչում են իրենց անտարբերության համար։

Իր ողջ կյանքի ընթացքում 4 կանանցից և 6 տղամարդուց մեկը բռնության է ենթարկվում զուգընկերոջ կամ հարազատների կողմից։ Մեծ Բրիտանիայում ընտանեկան բռնությունից շաբաթական մահանում է 2 կին։ Իսկ տարեկան 30 տղամարդ դառնում է դրա զոհը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել