Հետաքրքիր է՝ տաքսու վարորդների «իրավունքների» համար պայքարը, ինչպես նաև լիցենզավորման համար անհրաժեշտ պայմանների բարդացումն ինչի՞ է հանգեցնելու՝ ոլորտի մոնոպոլացմա՞նը, թե՞ վարորդների վիճակի բարելավմանը: Ժամանակը ցույց կտա: Ամեն դեպքում բավականին ծանր վիճակ կստացվի, եթե լիցենզավորման կարգի բարդացման արդյունքում բազմաթիվ ընտանիքներ առանց օրվա հացի փողի մնան, քանի որ տաքսու վարորդները ստիպված են լինելու աշխատել մի քանի խոշոր տաքսի ծառայություններից որևէ մեկում՝ շատ ավելի քիչ գումար ստանալով, այլապես ուղղակի, օրինակ, չեն անցնի բուժզննումը և այլն, հետևաբար լիցենզիա էլ չեն ստանա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել