Կատակելու սիրահար Ջո Սալեդսը ցնցել է ամբողջ աշխարհի ծնողներին, երբ համացանցում տեղադրել է սոցիալական փորձարկման տեսանյութ, որտեղ ցուցադրվում է, թե որքան հեշտությամբ է անծանոթը երեխա առևանգում։ Նա շան հետ մոտենում է երեխային և նրան առաջարկում գնալ և տեսնել ուրիշ շան ձագերի։

Մինչ երեխային մոտենալը Ջոն նրա ծնողին բացատրում էր փորձարկման իմաստը և, համոզվելով, որ նրանք դեմ չեն, նոր գործի էր անցնում։ Տեսանյութի բոլոր ծնողները վստահ էին, որ իրենց երեխան չի խոսի Ջոյի հետ և կվազի մոր մոտ։ Նրանք սխալվում էին։

Ավելի քան 700 երեխա են առևանգում ամեն օր։ Դա տարեկան 255 հազար է կազմում։ Իսկ ձեր երեխաներն ապահո՞վ են։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել