1430944309359_lc_galleryImage_Football_FC_Barcelona_v_B1in.am-ը գրում է.

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում ավարտվեց «Բարսելոնա» – «Բավարիա» խաղը:

Հանդիպումը մեկնարկեց դաշտի տերերի լուրջ ճնշմամբ, սակայն փայլում էր Մանուել Նոյերը: Խաղակեսի միջնամասից հյուրերը կարգավորեցին խաղը հատկապես հենակետային կիսապաշտպանների գոտում: Շվայնշտայգեր-Ալոնսո-Լամ եռյակն ավելի հուսալի սկսեց գործեց, «Բարսելոնա» ճնշումn ապարդյուն էր:

Երկրորդ խաղակեսում նույնպես Լուիս Էնրիկեի սաների առավելությունն ակնհայտ էր, սակայն Նոյերը շարունակում էր անկրկնելի խաղալ: Իսկ «Բավարիա»-ն առջև գծում ոչինչ չէր կարողանում ստեղծել: 77-րդ րոպեին Մեսսին քանդեց Նոյերի ամրոցը` 1:0: Գվարդիոլայի թիմը չէր հասցրել ուշքի գալ ընդունած գոլից, երբ Լեոն 3 րոպե անց կրկապատկեց հաշվի տարբերությունը` խփելով երկրորդ շքեղ գոլը:

«Բավարիա»-ն ամբողջ հանդիպման ընթացքում այդպես էլ չկարողացավ գոլային պահ ստեղծել: Տեր Շտեգենը մատնվել էր անգործության: Հանդիպման ավելացված ժամանակում Նեյմարը հաշիվը դարձրեց ջախջախիչ. 3:0:

Այսպիսով` դիմակայության առաջին մրցավեճն ավարտվեց 3:0 հաշվով: «Բարսելոնա»-ն հսկայական առավելությամբ մայիսի 12-ին կանցկացնի պատասխան խաղը:

«Բարսելոնա» – «Բավարիա»` 3:0

1:0, 2:0 Մեսսի (77′, 80′), 3:0 Նեյմար (90+4′)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել