Ալի Հասանով վերնագրով այս մարդը, որը, փոխվարչապետ լինելուց բացի, նաև այսպես կոչված «փախստականների և հարկադիր տեղահանվածների պետական կոմիտեի» նախագահն է, հայտարարել է, որ իրենց բոլոր խնդիրների համար մեղավոր են Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը: 
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող այդ երեք երկրները վերջին 20 տարում ոչինչ չեն արել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում: Ես շարունակելու եմ քննադատել այդ երկրներին այնքան ժամանակ, քանի դեռ վերջ չի տրվել մեր հողերի օկուպացիային, և այն չի վերադարձվել մեզ», - նշել է Հասանովը: 
Փաստորեն, Ալի անունով այս խելքի տոպրակը կարծում է կամ չի կարծում, ուղղակի փորձում է շարքային ադրբեջանցիների ուղեղը մտցնել, որ Մինսկի խումբն ստեղծվել է Ադբեջանի «օկուպացված» տարածքներն իրենց վերադարձնելու համար: Դե եթե իրոք նա այդպես է կարծում, ուրեմն խեղճ մարդուն այլ բան չի մնում, քան անիմաստ բարբաջելը: 
«ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան խոչընդոտում են 3 մուսուլմանական երկրների` Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի մերձեցմանը», -սա նույնպես Հասանովի մտքի գոհարներից է: Գոնե շուտ ասած լիներ, որ մենք էլ այսքան ժամանակ չկարծեինք, թե Ադրբեջանի ու Իրանի ոչ բարեկամական հարաբերությունների պատճառը Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնություններն են:
«Մեծ առաջնորդ Հեյդար Ալիև - ժամանակակից ադրբեջանական պետության հիմնադիր» ծիծաղելի անվամբ կոնֆերանսի ժամանակ Հասանովի հնչեցրած այս և այլ մարազմատիկ և հիմար մտքերի մասին ադրբեջանական լրատվական կայքերից մեկում տեղադրված հոդվածի մեկնաբանությունների մասում նկատեցի մի ադրբեջանցու հեգնական մեկնաբանություն` «Դե իհարկե, մեր բոլոր խնդիրներում ողջ աշխարհն է մեղավոր», և մի հայ տղայի մեկնաբանություն` «Դուք մեծարում եք Հեյդար Ալիևն ու մոռանում, որ նրա հիմնադրած ժամանակակից Ադրբեջանում Ղարաբաղ անվամբ տարածք չկա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել