2b8c8ef73b067bf32d15b52f75d24508Mediamonitor.am-ը գրում է.

Կոնտակտային լինզաները տեսողության շտկման հայտնի միջոց են: Սակայն եթե չհետևել որոշակի կանոններին, ապա կարելի է լուրջ վնաս հասցնել աչքերի առողջությանը:

Պահանջում են հատուկ խնամք:

Մարդիկ նախընտրում են կրել կոնտակտային լինզաներ ոչ միայն ակնոցներ չկրելու համար, այլ նաև գործնական հատկությունների նկատառումներով: Չէ որ լինզաներն ավելի հարմարավետ են: Նրանք չեն սահմանափակում շրջագծային տեսողությունը, չեն սեղմում քիթը, ինչպես նաև չեն թեքվում, չեն քրտնակալում ցրտին:

Սակայն կոնտակտային լինզաներն ունեն նաև թերություններ: Նրանք պահանջում են ավելի բարդ խնամք:

Կանոնավոր կերպով մաքրեք լինզաները հատուկ լուծույթի մեջ, պահեք դրանք միայն հատուկ տուփի մեջ, օգագործեք միայն մաքուր ձեռքերով: Լինզաների վատ կամ սխալ մաքրման դեպքում դրանց վրա հավաքվում են մանրէներ և սպիտակուցային նստվածքներ, որոնք կենսաբանական միջավայր են ստեղծում բակտերիաների բազմացման համար:

Ժամանակին փոխեք լինզաները, եթե դրանց ժամկետն անցել է: Ժամկետանց լինզաները վնասակար են աչքերի համար: Քանի որ կոնտակտային լինզաների նյութը կլանում է շրջակա միջավայրի նյութերը, ապա ծխոտված տարածքներում երկար մնալուց հետո դրանք պետք է ավելի հաճախ փոխել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել