Մեկ այլ կրթամտածելակերպային խնդիր էլ... Այսօր կոշիկի խանութում լսում եմ՝ մի երիտասարդ կին բողոքում է մյուսին. «Այնքան խելացի երեխեք կան, ավարտում են, չեն կարողանում մասնագիտությամբ աշխատել»։ Ցավդ տանեմ, քույրիկ ջան, իսկ մասնագիտությունն ընտրելուց առաջ այդ «խելացի երեխեքի» ծնողներն ինչի՞ չեն մտածել Հայաստանի աշխատանքային շուկայի իրականության մասին։ Ասենք՝ տարեկան 300-400 քաղաքագետները, որ ամեն տարի դուրս են գալիս պետական ու մասնավոր համալսարաններից, ինչո՞ւ երբևէ չեն մտածում. «Լավ, ավարտեցի, բա հետո՞»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել