Բյուջեն փող լցնելու կամ ավելի ճիշտ չդատարկելու լավ նախագիծ ասե՞մ՝ օրենք մշակեք։ 
Ուրեմն սահմանեք պետական պաշտոնյաների՝ արտասահման այցերի մաքսիմալ քանակ (չհաշված հույժ կարևոր թռիչքները, որոնք չնախատեսված են) ու էդ պաշտոնյաներին ուղեկցող այլ պաշտոնյաների մինիմալ ու մաքսիմալ քանակներ։ 
Թե չէ, դրսում մարդիկ գնում են օրվա հացի փող վաստակեն, ոչ թե տարվա ընթացքում պաշտոնական այցի անվան տակ որոշ պաշտոնյաների՝ արտերկում կազմակերպած հանգիստն ապահովեն։
Հա, ու հեչ պարտադիր չի՝ դուրս գնալուց 5 աստղանի հյուրանոցներում մնաք։ Տեղի հայկական համայնքներին կից հյուրատներում կարող եք մնալ, էդ գումարն էլ հյուրանոցի փոխարեն մուծեք էդ համայնքի բյուջե, որ համայնքը զարգանա, ոչ թե դրսերից փող հավաքեք, հեռուստամարաթոններ անեք՝ իբր ճամփա ենք սարքում։ 3 տարի է արդեն՝ 3 կմ ստրատեգիական նշանակության ճամփան չի ավարտվում, ու ոչ էդ ճամփի վերջն ենք տեսնում, ոչ էլ մոտակա ապագան, բայց դրա փոխարեն արտաքին պարտքն արդեն 4 միլիարդ դոլարի է հասել։ Որ ավելի պարզ լինի՝ կոպիտ հաշվարկներով Ցեղասպանության արդյունքում կորցրած գումարները մինիմալ հաշվով կազմում եմ 41 միլիարդ դոլար։ Սենց որ գնա, մի քանի տարուց էդ փողն էլ արտաքին պարտքի դիմաց քվիտ կանեք, կասեք՝ դե թռանք, ախպերներ, գլխներիդ ճարը տեսեք։ Էլի ասե՞մ, թե առայժմ հերիք է։ Ամեն ինչ չափ ունի... Ամենահամբերատար մարդիկ էլ մի օր կարող են հունից դուրս գալ, ու էդ ժամանակ հաստատ շատ վատ կլինի... Որովհետև երկիրը կլոր է, իսկ սփյուռքում էսօրվա շատ պաշտոնյաներից շատերը, մեղմ ասած, այդքան էլ բարի համբավ չունեն՝ ապահով պատսպարվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել