1333733887_interesnaya-informaciya-o-tualetnoy-bumage-na-cryazone.com-31in.am-ը գրում է.

Կանզասյան Kimberly-Clark Professional ընկերությունը, որը հայտնի է Kleenex և Scott ապրանքանիշներով, պատրաստվում է էկոլոգիապես մաքուր նյութերից արտադրել թղթե սրբիչներ և զուգարանի թուղթ՝ հայտնում է infosmi.net-ը: Ընկերության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ խոսքը ցորենի ծղոտի մասին է, որը մնում է բերքահավաքից հետո, և բամբուկի մանրաթելերի:

Նոր GreenHarvest շարքը 20% ցորենի ծղոտ կպարունակի: Դրա շնորհիվ ընկերությունը հույս ունի նվազեցնել թղթի և երկրորդային հումքի օգտագործման անհրաժեշտությունը և նվազեցնել փայտե մանրաթելի պահանջարկը: Արտադրության այլընտրանքային տարբերակները, ըստ ընկերության ներկայացուցիչ Իրիս Շումախերի, հնարավոր է, իրենց մրցակիցներին դրդեն հետևել իրենց օրինակին:

infosmi.net-ի տեղեկությամբ՝ ցորենի ծղոտն արդեն օգտագործում են թղթե արտադրանքի մի շարք արտադրողներ: Մասնավորապես, Staples ընկերության պատճենահանման թղթի 80%-ը ծղոտ է:

Այդ նախագծի աշխատանքը շարունակվում է: Kimberly-Clark-ի փորձագետները կարծում են, որ 1 ակր ցորենի ծղոտը բավարար է 7100 գլանափաթեթ զուգարանի թուղթ ստանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել