Երեկ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել այդ երկրում մեր արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը, որից, ըստ էության, բացատրություն է պահանջվել Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակին ՀՀ ազգային Ժողովի նախագահի կողմից կատարված ընդունելության համար:
Դատելով մամուլի հաղորդագրություններից՝ նշված հանդիպումը կայացել է Արցախում:
Մենք, ինչպես միշտ, տվել ենք հուժկու և արժանի պատասխան` հայտնելով, որ այդ հանդիպումը կրել է մասնավոր բնույթ:
Այդքան ճարտար էիք, այդքան խիզախ էիք, նույն Արցախի նախագահին ապրիլի 24-ին թույլ տայիք գալ Ծիծեռնակաբերդ, կանգնեցնեիք նրան ձեր ամենաինտելեկտուալ նախարարի կամ պատգամավորի կողքին և նույնքան հուժկու կերպով Պուտինին էլ ասեիք, որ Արցախի նախագահը՝ որպես հայ մարդ, մասնավոր այցով գտնվում է Երևանում և մասնակցում է Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ անցկացվող միջոցառումներին…
Հետո նեղանում ենք, որ մեր հարևանները և շատ-շատերը մեզ համարում են Ռուսաստանի ճորտ…
Իսկապես զարմանում եմ Վրաստանի ղեկավարության վրա. ինչո՞ւ միանգամից չեն դիմել Լավրովին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել